Լաչինի միջանցքը կականազերծվի. 31 ականադաշտ կա

Լաչինի միջանցքը կականազերծվի. 31 ականադաշտ կա

PanARMENIAN.Net - HALO Trust-ի հետ գործակցությամբ մեկնարկում է ONEArmenia-ի քրաուդֆանդինգ արշավը, որի արդյունքում կսկսվի Լաչինի միջանցքի ականապատ դաշտերի ականազերծումը:

«Ականազերծ Լաչին» քրաուդֆանդինգ արշավի շրջանակներում կականազերծվի 31,839 մ² տարածք Լաչինի միջանցքում` Մեղվաձոր գյուղի շրջակայքում: Լաչինում մնացել է թվով 31 ականադաշտ: Այս տարածքները մաքրվելուն պես, մարդիկ կկարողանան ապրել բնականոն կյանքով, մշակել իրենց դաշտերը, արածեցնել անասուններին:

Լեռնային Ղարաբաղում 1995 թ.-ից ի վեր եղել է 370 քաղաքացիական զոհ` չպայթած ականների և զինամթերքի հետևանքով: Դեպքերից ⅓ ում ներգրավված են երեխաներ: Այս թվերը մեկ շնչի հաշվով ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում: HALO Trust-ի կողմից մաքրվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնի ականապատ դաշտերի 88% -ը, և կամակերպությունը հույս ունի, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղը կլինի 100%-ով ականազերծված:

«Մենք աշխատում ենք մեկընդմիշտ լուծել խնդիրը: Երբ հայտնաբերվում են ականները, դրանք միանգամից ոչնչացվում են: Այդպիսով մարդիկ կարող են հանգիստ ապրել, առանց ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ տրավմա ստանալու վախի », - ասում է Աշ Բոդդին, HALO ծրագրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղում:

HALO-ն սկսել է 2000 թ-ից մաքրել ականապատ դաշտերը Լեռնային Ղարաբաղում` հանդիսանալով միակ կազմակերպությունը, որը զբաղվում տվյալ խնդրով։ Մինչ օրս նրանք ականազերծել են 453 ականադաշտ, որն ընդգրկում է 45 872 000մ² հող, այդպիսով բարելավելով մոտավորապես 125,000 մարդու կյանք։

HALO-ի կողմից մաքրված ականադաշտերի մեծամասնության համար ֆինանսավորումը եկել է U.S. Agency for International Development (USAID)-ի կողմից: Սակայն, Մեղվաձոր գյուղը, ինչպես և ամբողջ Լաչինի միջանցքը, չեն մտել Խորհրդային Միության ժամանակ Լեռնային Ղարաբաղի տարածքի սահմանների մեջ, այդ իսկ պատճառով, կառավարական կազմակերպությունները իրավասու չեն կատարելու այս տարածքներում առկա ականապատ դաշտերի մաքրման աշխատանքները: Սա նշանակում է, որ HALO-ն դա պիտի անի, ստանալով նվիրատվություն այն անձանց կողմից, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղի զարգացման գործընթացում: Նման մեկ նվիրատու, ով նախընտրում է անանուն մնալ, կկրկնապատկի յուրաքանչյուր կատարված նվիրատվություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---