Ձերբակալվել է հակահայկական ելույթներով հայտնի Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Ձերբակալվել է հակահայկական ելույթներով հայտնի Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարը

PanARMENIAN.Net - Ձերբակալվել է հակահայկական ելույթներով հայտնի Մերձմոսկովայի ադրբեջանական համայնքի ղեկավարը: Հունվարին Ղալիբ Աղաևի դեմ քրեական գործ էր հարուցվել խարդախության մեղադրանքով: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ, հայտնում է Life.ru-ն:

Ենթադրվում է, որ Մերձմոսկվայի Ադրբեջանցիների ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավարության նախագահ Ղալիբ Աղաևը 2015-ին ավելի քան 600.000 ռուբլի է հափշտակել բյուջեից:

Հայտնի է, որ Աղաևն այդ միջոցները ստացել է «Ռուսաստանն ադրբեջանցի և թուրք դպրոցականների աչքերով» դրամաշնորհի շրջանակում, որը տրամադրել էր ՌԴ կրթության նախարարությունը: Հատկացված 600.000 ռուբլով Աղաևը պետք է իրականացներ երեխաների այցը ՌԴ և էքսկուրսիաներ կազմակերպեր:

Ենթադրվում է, որ Աղաևն իր հայեցողությամբ է ծախսել գումարը: Նշվում է նաև, որ նա մշտապես գաղափարներ է արտահայտել հայերի հանդեպ ադրբեջանցիների գերազանցության մասին: «Նշված գործունեության համար նա օգտագործում է Մերձմոսկվայի Ադրբեջանցիների ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավարության ներուժը»,-պարզաբանել է աղբյուրը իրավապահ մարմիններում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---