Էդգար Մանուչարյանն «Ուրալ» է վերադարձել

Էդգար Մանուչարյանն «Ուրալ» է վերադարձել

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը պայմանագիր է ստորագրել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Այդ մասին ասվում է թիմի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ 30-ամյա Մանուչարյանն արդեն միացել է թիմին, որը հավաք է անցկացնում Կիպրոսում:

«Ուրալում» նա հանդես կգա 99 համարի տակ:

Մանուչարյանն արդեն հանդես է եկել «Ուրալի» կազմում 2011-2016թթ.: 2016-ի ամռանը նա տեղափոխվեց Թաիլանդի «Ռատչաբուրի» ակումբ: Փետրվարի 10-ին Մանուչարյանը հայտարարեց, որ հեռանում է թաիլանդական թիմից, որտեղ խաղացել է միայն ընկերական հանդիպումներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---