Նոր Nokia 3310-ը կպահպանի օրիգինալի դիզայնը

Նոր Nokia 3310-ը կպահպանի օրիգինալի դիզայնը

PanARMENIAN.Net - Համացանցում մանրամասներ են հայտնվել լեգենդար Nokia 3310 հեռախոսի նորացված տարբերակի մասին: Վերաթողարկված Nokia 3310-ը հեռախոս կմնա, սմարթֆոն չի դառնա: Դիզայնը կպահպանի նմանությունը օրիգինալ հեռախոսին, որը թողարկվել է 2000-ին: Գլխավոր փոփոխությունները կլինեն քաշի ու հաստության մասով: Բնական է, որ հեռախոսն ավելի բարակ ու թեթև կդառնա, գրում է Ferra.ru-ն չինական Vtechgraphy ռեսուրսի վրա հղումով:

Բացի այդ, հեռախոսը կունենա ավելի մեծ գունավոր դիսփլեյ, մինչդեռ օրիգինալի դիսփլեյը միագույն էր՝ 84 x 84 պիքսել թողունակությամբ: Թողունակությունը շատ բարձր չի լինի՝ ինքնավար աշխատանքի տևողությունը պահպանելու համար: Հեռախոսը գունային մի քանի տարբերակ կունենա, այդ թվում կարմիր, կանաչ ու դեղին:

Ինչպես ակնկալվում է, նոր Nokia 3310-ը կներկայացվի Nokia 3, Nokia 5 և Nokia 6 սմարթֆոնների հետ միաժամանակ MWC 2017 ցուցահանդեսում, որը կանցնի Բարսելոնայում փետրվարի 27-ից մարտի 2-ը: Մոտավոր գինը 59 եվրո է:

Ֆիննական HMD Global ընկերությունը, որին պատկանում է Nokia բրենդով սարքերի թողարկման իրավունքը, կներկայացնի դասական Nokia 3310 հեռախոսի ժամանակակից տարբերակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---