Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսը՝ Թբիլիսիում. Մասնակցում է նաև Հայաստանը

Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսը՝ Թբիլիսիում. Մասնակցում է նաև Հայաստանը

PanARMENIAN.Net - Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսը տեղի կունենա մարտի 14-ին Թբիլիսիում, Արևելյան Եվրոպայի՝ Կաթնամթերքի կոնգրեսի շրջանակներում:

Միջոցառումը կազմակերպում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և Ուկրաինայի՝ կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի (ԿԱԱ) հետ համատեղ:

Միջոցառմանը ներկա կլինի ավելի քան 200 մասնակից, այդ թվում` կաթնամթերք արտադրող առևտրային ֆերմերներ, վերամշակողներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներից, և պոտենցիալ ներդրողներ, միջազգային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:

Միջոցառումը հնարավորություն կընձեռի ուսումնասիրել կաթնամթերային անասնաբուծության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական և գործարար մոտեցումները, որոնք հիմնված են իրական դեպքերի և տարածաշրջանի՝ կաթնամթերք արտադրողների և ֆերմերների միությունների փորձի վրա:

Կաթնամթերքի կոնգրեսի շրջանակներում կներկայացվեն ՊԳԿ-ի և ՎԶԵԲ-ի համատեղ ծրագրի՝ «Վրաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտում սննդամթերքի անվտանգության բարելավում՝ կարողությունների ստեղծման միջոցով» հիմնական դրույթները, ինչպես նաև կներկայացվեն առաջարկություններ կաթնամթերքի բիզնեսի հետագա զարգացման վերաբերյալ:

Կոնգրեսի երկրորդ օրը մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու Վրաստանում կաթնամթերք արտադրող առևտրային ֆերմաներ, որտեղ արդեն հաջողությամբ կիրառվում են առաջադեմ տեխնոլոգիաներ: Կովկասի՝ կաթմամթերքի միջազգային կոնգրեսը գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանակման հարթակ կստեղծի տարածաշրջանի ֆերմերների և կաթնամթերային բիզնեսով զբաղվող այլ անձանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից կաթնամթերային բիզնեսի զարգացման ուղիներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---