Փաստաբան. Լապշինն իր համար արտահանձնում պահանջելու իրավունք ունի

Փաստաբան. Լապշինն իր համար արտահանձնում պահանջելու իրավունք ունի

PanARMENIAN.Net - Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն ասել է, որ հարկավոր է սպասել դատարանի որոշմանն, իսկ հիմա դեռ վաղ է խոսել այն մասին, թե որ երկրին նա կարտահանձնվի: Ինչպես հայտնի է, նա ՌԴ և Իսրայելի քաղաքացի է:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

«Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հնարավոր արտահանձնման հարցը կարող է քննարկվել և դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն դատավճռից հետո: Եթե Լապշինը մեղավոր ճանաչվի և դատապարտվի Ադրբեջանում, որպես այլ պետության քաղաքացի, ապա ըստ Կոնվենցիայի նա իրավունք կունենա պահանջել, որ իրեն արտահանձնեն»,-ասել է փաստաբանը, հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---