20 սեպտեմբերի 2007 - 18:41 AMT
Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է Հայաստանի նախագահին եւ հայ ժողովրդին ՀՀ անկախությա օրվա կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ հայ ժողովրդին սեպտեմբերի 21-ի Հայաստանի ազգային օրվա կապակցությամբ: PanARMENIAN.Net-ին Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից փոխանցած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի ազգային տոնի առիթով Ձերդ Գերազանցությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները եւ ցանկանում երջանիկ, բարգավաճ կյանք Հայաստանի կառավարությանը եւ հայ ժողովրդին»: