Հզոր պայթյուն սիրիական Էլ Բաբում. 48 զոհ կա

Հզոր պայթյուն սիրիական Էլ Բաբում. 48 զոհ կա

PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքի արվարձանում: Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 48-ի: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Ըստ Al Jazeera-ի տվյալների, պայթյունը մահապարտ ահաբեկիչն է իրականացրել ավտոմեքենայում: Ահաբեկչությունն ուղղված էր Սիրիայի ազատ բանակի անդամների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 23-ին Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ու թուրք զինվորականները ամբողջական հսկողություն են հաստատել Էլ Բաբում՝դուրս մղելով ԻՊ գրոհայիններին: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը, դա իրականացվել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում: Հայտարարվեց, որ Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում քաղաքում:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---