Բարզանի. Իրաքյան Քրդստանն անկախության հանրաքվե կանցկացնի նույնիսկ առանց Բաղդադի հավանության

Բարզանի. Իրաքյան Քրդստանն անկախության հանրաքվե կանցկացնի նույնիսկ առանց Բաղդադի հավանության

PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության մասին նույնիսկ առանց Բաղդադի հավանության: Այդ մասին հայտարարել է ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում:

«Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե անի, մեզ միևնույն է դա չի կանգնեցնի»,-ասել է նա: Ըստ նրա, Իրաքյան Քրդստանի ժողովուրդն անկախության մասին հանրաքվե անցկացնելու բնական իրավունք ունի, գրում է ՏԱՍՍ-ը:

Իրաքյան Քրդստանն, անտեսելով Արևմուտքի հորդորները, վերջին շրջանում բազմիցս է խոսել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նման հնարավորության մասին Բարզանին հայտարարել էր դեռևս 2014-ի հուլիսի 1-ին: Մեկ տարի անց նա հայտարարեց, որ հանրաքվեն կանցկացվի ԻՊ դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հետո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---