ՀՀ-ում արևային վահանակներ կարտադրվեն. 315 մլն դրամ կներդրվի

ՀՀ-ում արևային վահանակներ կարտադրվեն. 315 մլն դրամ կներդրվի

PanARMENIAN.Net - Հայաստանում շուտով կարտադրվեն առաջին արևային վահանակները։ Այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, արևային վահանակների արտադրությունը Հայաստանում կսկսվի արդեն 2017-ի երկրորդ եռամսյակում։ Այդ նպատակով առաջին փուլում կիրականացվի մոտ 315 մլն դրամի ներդրում, որի շրջանակում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։

Ընկերությունը մտադիր է սկզբնական շրջանում արևային վահանակներ մատակարարել ներքին շուկային։ Հաջորդ փուլերում դրանք կարտահանվեն նաև տարածաշրջանային և այլ երկրներ։

Արևային վահանակների արտադրության նպատակով, փետրվարի 23-ին կայացած նիստում կառավարությունը որոշեց «ՊՐՈՖՊԱՆԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ազատել մաքսատուրքից՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---