ՀՀ-ում կզարգացնեն կորպորատիվ զբոսաշրջությունը

ՀՀ-ում կզարգացնեն կորպորատիվ զբոսաշրջությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում գործարկվելու է ամբողջ աշխարհում հայտնի կորպորատիվ զբոսաշրջության ճյուղը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Այս պահին մեր գերակա խնդիրն է կորպորատիվ և միջոցառումային զբոսաշրջություն զարգացնելը, որովհետև դրա համար Հայաստանը թե՛ իր հասանելիությամբ, թե՛ մատչելիությամբ շատ գրավիչ է», - նշել է Զեյթունցյանը, հայտնում է Aysor.am-ը:

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը նշել է, որ MICE(Meetings, Incentives, Conferences and Exhibitions) միջոցառումային զբոսաշրջությունն ամբողջ աշհարհում հայտնի է, և Հայաստանում դրա զարգացման համար կան բոլոր նախադրյալները:

Նա նաև ներկայացրել է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի հետագա քայլերն այդ ուղղությամբ: «Մենք հիմա հավաքագրում ենք Հայաստանում բոլոր ռեսուրսները, այսինքն՝ այն հյուրանոցների մասին տվյալները, որոնք ունեն միջոցառումային տուրիզմի համար նախատեսված դահլիճներ: Նաև պատրաստում ենք կայք՝ MICE in Armenia անվանումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում միջոցառումային տուրիզմի համար նախատեսված բոլոր հնարավորությունները և պայմանները: MICE-ի համար մեր շուկան ՌԴ-ն է և արաբական երկրները», - եզրափակել է խոսքը Զեյթունցյանը:

Փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։ Որոշման ընդունման օրը «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի:

Ենթադրվում է, որ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---