«ՄՅու»-ի արդյունավետությունն առանց Մխիթարյանի 20%-ով պակաս է

«ՄՅու»-ի արդյունավետությունն առանց Մխիթարյանի 20%-ով պակաս է

PanARMENIAN.Net - OulalaGames-ը ներկայացնում է Անգլիայի պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումների արդյունքների վիճակագրությունը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ և առանց նրա:

Թիմն առանց Մխիթարյանի 10 հանդիպում է անցկացրել՝ մեկ խաղում 1.4 գոլ, 1.2 բաց թողած գոլ, 1.6 միավոր, հաղթանակների 40% միջինացված ցուցանիշով:

Մխիթարյանի հետ «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրել է 15 հանդիպում. 1.6 գոլ, 0.6 բաց թողած գոլ, 2.1 միավոր, հաղթանակների 60% միջինացված ցուցանիշով:

Փետրվարի 23-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է ֆրանսիական «Սենտ Էտյենին» 1:0 հաշվով Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի խաղում: Խաղի 17-րդ րոպեին միակ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սակայն, նաձգել է ոտքի մկանը և փոխարինվել առաջին խաղակեսում՝ գոլ խփելուց հետո:

Խաղից հետո ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանն ու Կարիկը, հավանաբար, բաց կթողնեն Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որը տեղի կունենա փետրվարի 26-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---