ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ ներկայացուցչի հետ փախստականների և տեղահանվածների խնդիրներ է քննարկել

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ ներկայացուցչի հետ փախստականների և տեղահանվածների խնդիրներ է քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում քննարկվել է փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը:

Կողմերը կարևորել են երկու կառույցի փոխգործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Մասնավորապես, շեշտադրվել է ազատությունից զրկման վայրերում վերը նշված անձանց իրավունքների պաշտպանությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կոնտեքստում:

Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով համատեղ իրականացվող ծրագրին առնչվող մի շարք առաջնահերթություններին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ընդլայնելու համագործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր ոլորտներում:

Վերջին տարիներին Հայաստանն ընդունել է մոտ 20.000 սիրիացի փախստականի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---