Ձմռան վերջին weekend-ը. Բարեկենդան, hամերգներ, գրքի շնորհանդես, մասսայական մարզումներ և ֆիլմեր24 փետրվարի 2017 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Այս ձմեռն այնքան դաժան էր, որ թվում էր, թե երբեք չի ավարտվի: Բայց, ի ուրախություն բոլորիս, այն ավարտվում է, և ինչն էլ ավելի հաճելի է, ասում են՝ ցրտերն էլ են մոտենում ավարտին. ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով՝ ցերեկվա ժամերին մայրաքաղաքում հասնելով +6 աստիճան տաքության: Ուստի PanARMENIAN.Net –ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր տարբերակ ձմռան վերջին weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար: Փետրվարի 26-ին՝ ժամը 14.00-ին` Ս. Պատարագի ավարտին, Բուն Բարեկենդանի առթիվ կանցկացվի տոնախմբություն, որը քայլերթով կմեկնարկի Ս. Սարգիս եկեղեցու բակից: Դիմակներով, դհոլահարների, ձիակառքի ու հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, երգուպարով Մաշտոց պողոտայով մասնակիցները կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեծ տոնախմբությամբ կնշվի Բուն Բարեկենդանը: Երաժշտական քաղաք
Փետրվարի 25-ին DAS-ում առաջին անգամ ելույթ կունենա «Լավ Էլի» խումբը: Համերգի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսի արժեքը՝ 2000 դրամ: Montmartre ռեստորան-բարում փետրվարի 25-ին ելույթ կունենա Chico & Friends ջազ քառյակը: Խմբի կենդանի կատարումները կարելի է լսել ժամը 20:00-ից, մուտքն ազատ է: Beer Academy-ում փետրվարի 25-ին ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնիկ ջազ/ֆոլկ ֆյուժն խումբը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 20:00-ին, մուտքը՝ 2000 դրամ: «Մեցցո» երաժշտական ակումբում փետրվարի 25-ին ելույթ կունենա Yellow Stones բենդը, կհնչեն ռոքնռոլ ժանրի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ: Փետրվարի 26-ին «Մեցցո» երաժշտական ակումբում ելույթ կունենա Absolute Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին: «Կամի» երաժշտական ակումբում փետրվարի 25-ին և 26-ին հանդես կգա Kami Frineds Project-ը: Երեկոյի սկիզբը՝ 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3000: Yans երաժշտական ակումբում փետրվարի 25-ին ելույթ կունենա Arpi-ն և Hayway Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ: Փետրվարի 26-ին Yans երաժշտական ակումբում ելույթ կունենան Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, տոմսի արժեքը՝ 2000 դրամ: B4room-ում (Before) փետրվարի 26-ին ջազի երեկո է լինելու. ելույթ կունենա Chiko-ի Նոր տրիոն: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, մուտքավճարը՝ 1000 դրամ: Փետրվարի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Ուկրաինայում «Իքս ֆակտոր» նախագծի հաղթող հայազգի Սևակ Խանաղյանը: Համերգի սկիզբը՝ ժամը 19:00: Ընթերցասերների համար
Փետրվարի 25-ին «Հոդված 3» ակումբում տեղի կունենա Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» վեպի քննարկում: Միցառումը կսկսվի ժամը 13։00-ից և կշարունակվի մինչև ժամը 16:00: Մուտքն ազատ է, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նույն օրը Lennon Gastro Pub-ում տեղի կունենա Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» գրքի շնորհանդեսը: Գեղարվեստական վեպը անդրադառնում է մարդկության պատմության ընթացքում կրոնական մոլեռանդության հիման վրա ձևավորված մահապարտ ահաբեկչության պատմությանը: Շնորհանդեսի սկիզբը՝ ժամը 17:00-ին: Առողջ մարմնում՝ առողջ ոգի
Դրսում ձյուն է ու սառնամանիք, բայց դա չպետք է կանգնեցնի իսկական մարզիկին: Մտածելով այդ մասին և շարունակելով «Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի իրականացումը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխել է մասսայական մարզումները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն փետրվարի 25-ին՝ առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 13:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Մասնակցությունը՝ առանց տարիքային սահմանափակման, մուտքն՝ ազատ: Մարզադահլիճը ջեռուցվում է (+17 աստիճան): Կինոսերների համար
«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Չարի կացարանը: Վերջին գլուխ» (Resident Evil: The Final Chapter), «Ջեկի» (Jackie), «Կյանք ու կռիվ 2» (The Line 2), «Չքվի՛ր, Վասյա» (Гуляй, Вася), «Ջոն Ուիք 2» (John Wick: Chapter Two), «Հիսուն երանգով ավելի մուգ» (Fifty Shades Darker), «Երգիր» (Sing), «Պաշտպանները» (Guardians), «Վուրդալակները» (Вурдалаки): Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |