Յուրա Մովսիսյանը գրավել է «Ալաշկերտի» դարպասը

Յուրա Մովսիսյանը գրավել է «Ալաշկերտի» դարպասը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող Երևանի «Ալաշկերտը» ստուգողական խաղում հանդիպել է «Ռեալ Սոլթ Լեյքին», որի կազմում հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը:

Հանդիպման 8-րդ րոպեին Հայաստանի չեմպիոններն առաջ են անցել հաշվի մեջ: 43-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խփել է պատասխան գնդակը, գրում է Armfootball.com-ը:

Ընդմիջումից անմիջապես հետո Մովսիսյանը փոխարինվել է, իսկ ՌՍԼ-ը մրցավարի ավելացրած վերջին րոպեին խփել է երկրորդ գնդակը ու հաղթել 2-1 հաշվով:

2016-ի հունվարից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը հոկտեմբերի 11-ին դարձել է Յուտա նահանգը ներկայացնող ակումբի լիիրավ ֆուտբոլիստ: Մովսիսյանը 2016-ի ընթացքում MLS-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: 2016-ի նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել էր, որ «ցանկացել է Յուրային տեսնել հավաքականում, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորին է հայտնի»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---