Պայթյուններ սիրիական Հոմսում. 42 զոհ կա

Պայթյուններ սիրիական Հոմսում. 42 զոհ կա

PanARMENIAN.Net - Պայթյուններ են որոտացել սիրիական Հոմսում: Իշխանությունները հաստատել են այդ տեղեկությունը: Վերջին տվյալներով 42 զոհ կա

Պայթյուններն առնվազն 6 մահապարտ ահաբեկիչ է իրականացրել պետանվտանգության և ռազմական հետախուզության շենքերի մոտ: Այդ մասին ասել է իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ յուրաքանչյուր շենքի մոտ 3 մահապատ է պայթյուն իրականացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ իրավապաշտպանների, զոհվածների թվում կան բարձրաստիճան սիրիացի զինվորականներ: Գուտա և Մոհատա շրջաններում պայթյուններից հետո բախումներ են սկսվել: Քաղաքի կենտրոնը շրջափակված է:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրան»:

Փետրվարի 24-ին հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքի արվարձանում՝ Սիրիայի ազատ բանակի անցակետի մոտ: Պայթել է ականապատ ավտոմեքենան: 60 մարդ է զոհվել:

Փետրվարի 23-ին Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ու թուրք զինվորականները ամբողջական հսկողություն են հաստատել Էլ Բաբում՝ դուրս մղելով ԻՊ գրոհայիններին: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը, դա իրականացվել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում: Հայտարարվեց, որ Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում քաղաքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---