ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի Mobile World Congress-ին

ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի Mobile World Congress-ին

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր ընկերությունները փետրվարի 27-ին կհավաքվեն Բարսելոնայում` մասնակցելու միջազգային ամենախոշոր ՏՏ իրադարձություններից մեկին` Mobile World Congress-ին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ տեսաձայնային և ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններն այնտեղ են գնում գործարար կապեր հաստատելու, ինքնագովազդվելու, շփվելու, ոլորտի զարգացման միտումներին ծանոթանալու։

Հայաստանն այս տարի առաջին անգամ պատվիրակություն կուղարկի Mobile World Congress: Կոնգրեսին մասնակցելու է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի խոսքով` կոնգրեսը հեռահաղորդակցության ոլորտի ամենաներկայացուցչական միջոցառումն է. «Եթե համեմատենք սպորտի հետ, Mobile World Congress-ը մոտավորապես օլիմպիական խաղերի մակարդակի միջոցառում է»:

Mobile World Congress-ում 2017-ին իր տաղավարը կունենա նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը: Ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշել է, որ այն ստեղծվել է 2013-ին, իսկ հետագա տարիներին անընդհատ զարգացել:

Այսօր «Զանգին» հավելվածով կարելի է զանգել, հաղորդագրություններ ուղարկել և տեսազանգեր կատարել iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններից ու պլանշետներից: Ընկերությունն այսօր ունի 1 միլիոնից ավելի բաժանորդ. այդ թիվը շարունակաբար աճում է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---