Վարչապետ. ՊԵԿ 258 աշխատակից ազատվել է համակարգից կամ այլ աշխատանքի անցել

Վարչապետ. ՊԵԿ 258 աշխատակից ազատվել է համակարգից կամ այլ աշխատանքի անցել

PanARMENIAN.Net - 4 ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի 258 աշխատակից ազատվել է համակարգից կամ այլ աշխատանքի է անցել:

Այս մասին է հայտնել Facebook-յան իր էջում վարչապետ Կարեն Կարապետյանը։

«ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջև, և մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին», - նշել է նա։

2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հարկային ու մաքսային հավաքագրումները գերազանցել են 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները 9,4%-ով և , համապատասխանաբար, 2,5%-ով։

Կարդացեք նաև. ՀՀ հարկային տեսուչները 4 անգամ «ծույլ» են Վրաստանի կոլեգաներից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---