Ստրանջա-2017. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ մրցաշարի հաղթող

Ստրանջա-2017. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրջազգային մրցաշարում փետրվարի 26-ին տեղի են ունեցել եզրափակիչ մենամարտերը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթել է Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճել ոսկե մեդալ: Այսպիսով, հավաքականը Հայաստան կվերադառնա նվաճած 1 ոսկե մեդալով, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Հեղինակավոր մրցաշարում Հայաստանը հանդես էր գալիս 9 բռնցքամարտիկով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---