Ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են միջազգային մրցաշարերի. Առաջինը Թուրքիայում է լինելու

Ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են միջազգային մրցաշարերի. Առաջինը Թուրքիայում է լինելու

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ: Ծաղկաձորում հայ ըմբիշները պատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարին և Եվրոպայի առաջնությանը:

Գլխավոր մարզիչը հավաքի հրավիրել է 30 մարզիկ: Նրանք հատուկ ֆիզպատրաստվածություն են անցնում և մարզվում գորգի վրա, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Հավաքը կտևի մինչև մարտի 8-ը, իսկ հաջորդ օրը հավաքականը կմեկնի Թուրքիա` մասնակցելու միջազգային մրցաշարի: Թուրքիայում Հայաստանը ներկայացուցիչ կունենա բոլոր քաշային կարգերում: Մարզիչներն ընտրել են առաջին համարներին` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան և Վարուժան Կոջոյան (74 կգ), Վահիկ Թամրազյան (86 կգ), Շամիր Աթյան և Գեորգի Կետոև (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125) կգ:

Հավաքականի մարզչական շտաբում Արմեն Մկրտչյանի հետ աշխատում են Հաբեթնակ Կուրղինյանը և Էդգար Ենոքյանը: Նրանց օգնում է նաև Միհրան Ջաբուրյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---