Ֆիլմարտադրող 2 ընկերության տնօրենները վարպետության դասեր են տվել հայ ուսանողներին

Ֆիլմարտադրող 2 ընկերության տնօրենները վարպետության դասեր են տվել հայ ուսանողներին

PanARMENIAN.Net - Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի հյուրեր Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը, փետրվարի 20-ից 24-ը դասընթացներ են անցկացրել հայ ուսանողների և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը:

Քերոլայն Պիրեսը, ով տարիներ շարունակ աշխատել է վիզուալ էֆեկտների կերտման բնագավառում որպես դերասան, իսկ այնուհետև ղեկավար, դասընթացներ է անցկացրել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համար փետրվարի 20-ից 24-ը: Նա Nerdero ընկերության տնօրենն է, որը ֆիլմարտադրողներին իրար կապակցող առցանց պլատֆորմ է:

Սառա Մոսսեսը, ով ֆիլմարտադրության մարքեթինգի մասնագետ է և աշխատում է հիմնականում անկախ ֆիլմարտադրողների և տնօրենների հետ, դասընթացներ է անցկացրել ուսանողների համար փետրվարի 20-ին և 21-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Նա ուսանողներին սովորեցրել է մարդու իրավունքներին նվիրված ֆիլմերի առաջխաղացման և մարքեթինգային պլան կազմելու հմտությունները:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում յուրաքանչյուր տարի մենք ներկայացնում ենք ոչ միայն բրիտանական լավագույն կինոն, այլև հայ մասնագետների և ուսանողներին փոխանցում բրիտանացի մասնագետների փորձը: Այս տարի ևս փառատոնի կրթական բաղադրիչն առկա էր՝ հնարավորություն տալով հայ ուսանողներին ծանոթանալ կինոարտադրության վերջին միտումներին»,- ասել է Բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Երևանում ֆիլմերը ցուցադրվել են փետրվարի 18-ից 24-ը Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ էր բոլոր ֆիլմերի համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---