Աշոտյան. Հանրապետական կուսակցությունը շեշտը դնում է անվտանգության խնդրի վրա

Աշոտյան.  Հանրապետական կուսակցությունը շեշտը դնում է անվտանգության խնդրի վրա

PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են մրցակցային: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ոչ միայն ներգրավված տարբեր քաղաքական ուժերով, այլև նրանով, որ առաջադրված քաղաքական ուժերն ունեն գաղափարական լայն հորիզոն, հայտնում է Panorama.am-ը:

«Ներգրավված են ինչպես կոմունիստներ, այնպես էլ ծայրահեղ ազատականներ, ժողովրդավարներ և այլն, այսինքն՝ ընտրողը տեսականորեն հնարավորություն կունենա ընտրելու այս կամ այն ուժին, հետևաբար նաև գաղափարախոսությունը: Վերլուծելով տարբեր քաղաքական ուժերի կարգախոսները՝ կարելի է ասել, որ ուժերը փորձել են սեփական ամբիցիաները համապատասխանեցնել հասարակության ակնկալիքներին: Կան քաղաքական ուժեր, որոնք կենտրոնանում են ավելի շատ սոցիալ-տնտեսական ոլորտի վրա, ոմանց կարգախոսները մեզ տանում են դեպի անցյալ: Հանրապետական կուսակցությունը հավանաբար այն բացառիկ կուսակցություններից է, որ շեշտը դնում է անվտանգության խնդրի վրա»,-մանրամասնել է նա։

Աշոտյանը նշել է, որ անվտանգային գործոնը տարածաշրջանի համար կարևորագույն խնդիրներից է, և առավել ուշադրություն հենց այս ոլորտն է պահանջում. «Կուսակցության քաղաքական թիվ մեկ խնդիրն է ներկայացնել երկրի զարգացման մոդել, տալ ընտրողներին հեռանկարներ, երկրի արտաքին և ներքին կյանքի մասին պատկերացում, առաջարկելու ենք ոլորտային գերակայություններ և իրավիճակի մաքսիմալ վերլուծություն: Դրանով է հենց պայմանավորված կարգախոսի երկրորդ բառը, այսինքն՝ անվտանգություն և առաջընթաց»:

Նա հավելել է, որ դրա կարիքն ունի Հայաստանը, ողջ հասարակությունը, յուրաքանչյուր քաղաքացի անկախ քաղաքական իր դիրքորոշումից։

Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:ԿԸՀ իրենց փաստաթղթերն էին ներկայացրել Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները: Իսկ դաշինքները, որոնք նույնպես ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետևյալն են՝ «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---