Էրդողանի խորհրդական. Թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում

Էրդողանի խորհրդական. Թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում

PanARMENIAN.Net - Թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության շրջանակում և մտադիր է շարունակել առաջխաղացումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը:

«Այսօր թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում և մենք վերահսկում ենք այդ տարածքը»,-ասել է Չևիկը «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները. Լարվածության շրջանից դեպի համագործակցության ամրապնդում» թեմայով խորհրդաժողովում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Չևիկը հայտարարել է նաև, որ Անկարան շարունակելու է գործողությունը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---