ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը

ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը

PanARMENIAN.Net - Եվրամիության Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը: Այդ մասին հայտնում է Խորհրդի մամուլի ծառայությունը:

«2017-ի փետրվարի 27-ին Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ որոշմանը, որով Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ մեկնել մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԵՄ Խորհուրդը նաև հավանություն է տվել երրորդ երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի կասեցման մեխանիզմին:

«Մեխանիզմը կարող է կիրառվել ԵՄ և երրորդ երկրների հետ վիզաների ազատականացման վերաբերյալ գործող բոլոր համաձայնագրերի առումով», -ասվում է հայտարարության մեջ:

Եվրախորհրդարանը փետրվարի 2-ի ընդլայնված նիստում կողմ է քվեարկել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկմանը: Հարցի վերաբերյալ ԵԽ զեկուցող Մարիա Գաբրիելն ավելի վաղ կոչ էր արել Եվրախորհրդարանի Խորհրդին անհապաղ քաղաքական որոշում կայացնել Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի անցնելու վերաբերյալ, որպեսզի այն հաստատվի փետրվարին:

Որոշումն ուժի մեջ կմտնի ԵԽ պաշտոնական ամսագրում հրապարակման պահից: Միաժամանակ ուժի մեջ կմտնեն առանց վիզաների ռեժիմի կասեցման մեխանիզմները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---