Արցախի ՊԲ խոսնակը հերքում է. Թալիշում հայկական կողմը կորուստներ չունի

Արցախի ՊԲ խոսնակը հերքում է. Թալիշում հայկական կողմը կորուստներ չունի

PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հաղորդագրությունը, թե իբր փետրվարի լույս 27-ի գիշերը հայկական կողմը Թալիշի հատվածում հարձակում է ձեռնարկել և կորուստներ ունի: Խոսնակն այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես հրապարակեց փետրվարի 25-ին՝ իր իսկ կողմից ձեռնարկած հարձակողական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի անունները, բայց նաև «չմոռացավ»՝ կողմերի միջև կորուստների մասով «հավասարակշռությունը» պահպանելու համար, հարակից տարածել մի ապատեղեկատվություն, համաձայն որի, իբր անցած գիշեր հայկական կողմը Թալիշի հատվածում ձեռնարկել է հարձակում և «կորուստներ կրելով հետ շպրտվել»,-նշել է Արցախի ՊԲ խոսնակն իր ֆեյսբուքյան էջում:

Նա հավելել է նաև. «Դե ինչ, ինչպես ասում են՝ երևակայությունը գրավիչ է չափի սահմանում, իսկ այս դեպքում այն ընդունեք որպես ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորում...»:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Բաքուն հրապարակել է սպանվածներից 5-ի անունները:

Ընթերցեք նաև. ՊԲ. Դիվերսանտների մարմինները չեն տարհանվել, քանի որ Բաքուն խախտել է պայմանավորվածությունը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---