Արտահանողները մարտի 1-ից ուղեկցող փաստաթղթերը կկարողանան ստանալ նույն օրը

Արտահանողները մարտի 1-ից ուղեկցող փաստաթղթերը կկարողանան ստանալ նույն օրը

PanARMENIAN.Net - Արտահանողները մարտի 1-ից ուղեկցող փաստաթղթերը կարող են ստանալ նույն օրը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սննդի շղթայում գործող արտահանող տնտեսավարողների համար արտահանման գործընթացը պարզեցնելու, առավել մատչելի և հասանելի դարձնելու նպատակով, ստեղծում է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա:

Այս բազայում ընդգրկվելը տնտեսավարողներին հնարավորություն կտա, եռամսյա պարբերականությամբ, համապատասխան ձևաչափով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, մարտի մեկից սկսած՝ բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության:

Տնտեսավարողներին առաջարկվում է, սահմանված ձևի համաձայն, դիմել ծառայություն՝ արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազայում ընգրկվելու համար, ասվում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության մեջ:

ՀՀ-ից արտահանման ծավալը 2017-ի հունվարին կազմել է $121.5 մլն դոլար, ինչը 35.4%-ով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ:2016-ի 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.783 մլրդ` 2015-ի $1.485-ի դիմաց. աճը՝ 20%: ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $3.292 մլրդ՝ 2015-ի $3.239-ի դիմաց (աճ՝ 1.6%):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---