Լևոն Յոլյանը Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու է առաջադրվել

Լևոն Յոլյանը Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հայտարարել է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվել են։

«Քանի որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է, դադարեցվել են նրա լիազորությունները», - հայտնել է Սահակյանը:

ԱԺ նախագահը նաև հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Վերահսկիչ պալատի նախագահ նշանակել Լևոն Յոլյանին։

Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել փետրվարի սկզբին։ Այժմ նա «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետն է:

2013-ին Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահը, իսկ 2016-ի փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Յոլյանն այդ կառույցը ղեկավարել է մինչև 2016-ի սեպտեմբերի 20-ը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---