Կալաձե. ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Աբխազական երկաթուղու մասին խոսք չի եղել

Կալաձե. ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Աբխազական երկաթուղու մասին խոսք չի եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցի ժամանակ պաշտոնյաների հետ հանդիպմանն Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել: Այդպիսի հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին:

Վրաստանի ըննդիմությունը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի այցի ժամանակ շոշափվել է նաև աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը:

«Ընդդիմությունը շատ բան է ասում և շատ անգամ ստում է: Այդ մասին խոսք չի եղել: Կոնկրետ այդ նախագծի վերաբերյալ կառավարությունում քննարկում չի եղել», -ասել է Կալաձեն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցից հետո հայտարարեց, որ պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում»,-ասել էր նա:

Վարչապետն իր այցը Վրաստան արդյունավետ է համարել, ջերմ ու կառուցողական՝ նշելով, որ ամբողջությամբ կատարել է այն ծրագիրը, որով մեկնել է Վրաստան: Կողմերը համաձայնության են եկել, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է դիտարկել նաև տարածաշրջանային տեսակետից՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները:

Ընթերցեք նաև.ՀՀ վարչապետը՝ Կվիրիկաշվիլիին. Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---