ԱԺ-ում քննարկվում է վարորդների տուգանքների բեռի թեթևացումը27 փետրվարի 2017 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասել է, որ այդ բարեփոխումների նպատակը պետք է լինի նաև ճանապահային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախատումների համար նշանակվող տուգանքների արդյունքում քաղաքացիների վարչական բեռի թեթևացումը: Նախագիծը մշակվել է ոստիկանության կողմից նախապատրաստված, կառավարության կողմից հավանության արժանացած ճանապարահային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցի համաձայն:Ճանապարհային ոստիկանության համակարգում բարեփոխումներ իրականացնելու հանձնարարականը տրվել է 2016 թ. նոյեմբերի 2-ին Հանրապետության նախագահի կողմից: «Այս նախագծով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 և 50 տոկոսի չափով հաշվարկվող ավելացումների ինստիտուտի կիրառությունը: Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվառման, գանձնման առավել պարզ, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից արդյունավետ համակարգ»,- ասել է փոխոստիկանապետը: Պատգամավոր Վարդան Մկրտչյանը նշել է, որ օրենքի այս նախագիծը թեթևացնելու է վարորդների տուգանքների բեռը, գրում է Panorama.am-ը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |