ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդում վիրավորված կալանավորներին

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդում վիրավորված կալանավորներին

PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի իրավունքների ապահովման և բժշկական օգնության տրամադրման հարցերի մշտադիտարկումը շարունակվում է, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգւմների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկը, փետրվարի 27-ին այցելել են Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին և Արմեն Լամբարյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ և միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Արձանագրվել է, որ Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:

Նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին:

Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը ստորագրել է 26 պատգամավոր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---