Արարատի, Արմավիրի մարզերում և Գորիսում մառախուղ է

Արարատի, Արմավիրի մարզերում և  Գորիսում մառախուղ է

PanARMENIAN.Net - Արարատի, Արմավիրի մարզերում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով մանրամասներ ՀՀ ճանապարհների մասին փետրվարի 28-ի ժամը 08.00-ի դրությամբ: Նշվում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Մասնավորապես, փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:

Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-4-ը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ անձրև: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---