Շաքարային դիաբետով երեխաները և երիտասարդները բարձրորակ ինսուլինային անալոգներ կստանան

Շաքարային դիաբետով երեխաները և երիտասարդները բարձրորակ ինսուլինային անալոգներ կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունն այսուհետև առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների բուժումը կիրականացնի միջազգայնորեն ընդունված առաջադեմ ուղեցույցներով:

«Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում նախարարությունը Հայաստանի և Արցախի դիաբետ ունեցող բոլոր երեխաներին և երիտասարդներին ապահովում է գերկարճատև ինսուլինային անալոգով։ Նրանք արդեն կապահովվեն նաև երկարատև ազդեցության ինսուլինային անալոգով։

Այս երկու ինսուլինի համակցումը ներկայումս համարվում է առաջին տիպի դիաբետի բուժման ամենաարդյունավետ և ժամանակակից մեթոդը։ Այս մեթոդի կիրառման շնորհիվ կրկնակի պակասում է ներարկումների անհրաժեշտությունը, բարելավվում երեխաների և երիտասարդների կյանքի որակը։

Նման բուժման շնորհիվ նվազում է դիաբետի սուր բարդությունների առաջացման հաճախականությունը, կանխարգելվում են քրոնիկ բարդությունները։ Արդյունքում` տնտեսվում են դրանց բուժման համար անհրաժեշտ պետական ֆինանսական միջոցները։

Մոտ մեկ տարի առաջ մեկնարկած «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովվում են ինսուլինային գրիչ-ներարկիչներով և դրանց ասեղներով։ Բուժման արդյունավետությունը չափվում է հատուկ սարքերի և թեստ-երիզների միջոցով, տրվում է հստակ գնահատական։

Նորացված և հագեցված դիաբետի ուսուցման 4 կենտրոնում կազմակերպվում են դասընթացներ, առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ու նրանց ծնողներն ապահովվում են անհրաժեշտ կրթական նյութերով։

Նախարարությունը խոստանում է՝ առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները շուտով կզգան միջազգային առաջադեմ ուղեցույցներով բուժման արդյունավետությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---