Վարդան Մինասյանը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն. Մարզիչներ է նշանակել

Վարդան Մինասյանը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն. Մարզիչներ է նշանակել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով բելգիացի Մարկ Լելևրի հեռանալուց հետո կատարում էր ՀՖՖ Տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, հաստատվել է ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում:

Մինասյանն իրականացնելու է Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզչական կրթության համակարգումը և տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը:

Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը, ում կօգնի Տիգրան Պետրոսյանցը: Մարզիչները կշարունակեն աշխատել այս հավաքականի հետ նաև հաջորդ շրջափուլում, երբ թիմը կմասնակցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017-2018 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներին:

Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը կնշանակվի մոտ օրերս:

Վարդան Մինասյանը մարզչական կարիերան սկսել է Փյունիկում որպես մարզիչի օգնական, եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչներ Յան Պորտերֆիլդի, Յան Պոուլսենի օգնականը։ 2009 թվականի մարտին, երբ Պուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը նշանակվեց Հայաստանի հավաքականի մարզիչ։ 2014-ից գլխավորում էր ղազախական Տոբոլը, հեռացել է ապրիլի 16-ին Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Ակտոբե»-ից կրած պարտությունից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---