Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի ՀՀ բաց առաջնությունը

Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի ՀՀ բաց առաջնությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանիբաց առաջնությունը: Միջազգային ֆեդերացիայի հաստատմամբ` այս մրցաշարն օլիմպիական վարկանիշային է:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջնությանը մասնակցում են միայն Հայաստանի ներկայացուցիչները` ավելի քան 40 լեռնադահուկորդ բոլոր մարզերից: Նա վստահություն է հայտնել, որ մեր առաջատար մարզիկները բարելավելու են իրենց վարկանիշային միավորները:

ՀԱՕԿ կայքի հաղորդմամբ, լեռնադահուկորդները կմրցեն հատուկ և հսկա ոլորավայրէջքներում:

Առաջնությունը կտևի մինչև մարտի 3-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---