ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը չի կասկածում, թե ով է խախտում հրադադարը

ԵԽ-ում ՀՀ  ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը չի կասկածում, թե ով է խախտում հրադադարը

PanARMENIAN.Net - Աշխատանքներ են տարվում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և այլ մակարդակներով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները դատապարտելու ուղղությամբ: Այս մասին ասել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում սահմանային գոտում իրավիճակի լարմանը:

«Մենք տարածել ենք Եվրոպայի խորհրդի համապատասխան հայտարարություն, աշխատանքներ ենք տանում, որպեսզի միջազգային հանրությունը նույնպես դատապարտի Ադրբեջանի գործողությունները: Միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, թե ով է խախտում հրադադարը, բայց գիտեք նաև, որ միջնորդական առաքելություն իրականացնող երկրների համար բարդ է դատապարտել մեկ կամ մյուս կողմին»,- ասել է Հովհաննիսյանը, մեջբերում է Արցախպրեսը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---