Բակո Սահակյան. «Իսկանդերներն» անհրաժեշտ են տարածաշրջանում խաղաղության համար

Բակո Սահակյան. «Իսկանդերներն»  անհրաժեշտ են տարածաշրջանում խաղաղության համար

PanARMENIAN.Net - Հայաստանում «Իսկանդերների» առկայությունը դրական դեր է խաղում տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի ապահովման համար:

Այս մասին է հայտարարել Արցախի նախագահ Բակո Սահակյանը gazeta.ru-ին տված հարցազրույցում:

«Պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ ու դեստրուկտիվ քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք սրտի, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման միակ գործնական մեթոդն է», - շեշտել է նա:

Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ:

Սահակյանը նաև նշել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը վերականգնելու անհրաժեշտությունն ու կարծիք հայտնել, որ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջը խաղաղությունն այլընտրանք չունի:

Կարդացեք նաև. Զեկույց. Հայաստանն ունի 4 «Իսկանդեր»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---