Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլը ՀՀ-ում հետազոտությունների և մշակումների կենտրոններ է կառուցելու

Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլը ՀՀ-ում հետազոտությունների և մշակումների  կենտրոններ է կառուցելու

PanARMENIAN.Net - Հանրաճանաչ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ծխախոտային ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոններ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է ամերիկյան աշխարհահռչակ ընկերության նախաձեռնությունը՝ զարգացնելու գործունեությունը մեր երկրում: Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները:

Դրագո Ազինովիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ իրենց գիտահետազոտական ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու համար: Տեղեկացվել է, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոններ:

Ազինովիչն ընդգծել է, որ իրենք շահագրգռված են ստեղծել երկարաժամկետ համագործակցություն Հայաստանի կառավարության և հանրային ոլորտի հետ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման շրջանակային հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ տնտեսական և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչը:

«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որի արտադրանքը վաՃառվում է մոտ 180 երկրում: ՖՄԻտեսականին Հայաստանի շուկայում բաղկացած է մի քանի ապրանքային ընտանիքներից, այդ թվում՝ Marlboro, Parliament, Virginia Slims, Muratti Ambassador, Assos Slims, Chesterfield, L&M, Bond Street and Red&White:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---