2 մարտի 2017 - 15:52 AMT
Մխիթարյանը միացել է վիրավոր զինվորներից մարտի 8-ի բացիկ գնելու ակցիային

Երևանի պետական բժշկական համալսարանը և պետական որոշ կառույցներ մարտի 8-ի տոնական բացիկները կգնեն զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողներից։

«Մեր վիրավոր զիվորներին աջակցելու նպատակով Բժշկական համալսարանի կողմից իրականացվող ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը:

Բացիկների ձեռքբերման համար դիմեք Շուշան Դանիելյանին ​ և Հայկուհի Մինասյանին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: