Համացանցում հայտնվել է Ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի նոր թրեյլերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է Ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի նոր թրեյլերը

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի նոր թրեյլերը, որտեղ գլխավոր դերերը կատարում են Քրիստիան Բեյլը և Ժան Ռենոն: «Կայսրությունները փլուզվում են: Սերը փրկվում է: Օսկար Այզեկը, Շառլոտտա լե Բոնը և Քրիստիան Բեյլը The Promise անվանումով հզոր ֆիլմում»,-ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում #KeepThePromise հեշթեգով տեղադրված թրեյլերի նկարագրության մեջ:

Ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում 2017-ի ապրիլի 21-ից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Հիմնադրամի ամենամյա բարեգործական ճաշկերույթը կազմակերպվում է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո: Երեկոյին ներկա են եղել հոլիվուդյան աստղեր: Երեկոյի ընթացքում հանգանակվել է ռեկորդային՝ 7 միլիոն դոլար:

«Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---