Պաշտպանության նախարարը հստակ պատասխան չունի բանակում անորակ վառելիքի հարցին

Պաշտպանության նախարարը հստակ պատասխան չունի բանակում անորակ վառելիքի հարցին

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը ռազմական տեխնիկան չէր աշխատանցի, եթե չվստահեր մատակարարվող վառելիքի որակին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ինչպես հայտնի է, մարտի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում մարտի 1-ին բանակում վառելիքի հետ կապված հայտարարություն է արել:

Վարչապետի խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել էր վարչապետը:

Մարտի 3-ին Վիգեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են` ինչպես է բանակին անորակ վառելիք վաճառվել:

Պատասխանելով հարցին, Սարգսյանը հստակ մեկնաբանություն չի տվել, գրում է ArmLur.am-ը:

«Եթե մենք վստահ չլինեինք մատակարարվող վառելիքի որակի վրա, իհարկե, տեխնիկան չէինք աշխատացնի», -ասել է նա:

Ապա հավելել է. «Վարչապետի հայտարարությունը շատ ակտուալ և արդիական էր ու վերաբերում էր մեր պետական վերահսկողությանը մասնավոր մատակարարումների նկատմամբ: Եվ, որպես պաշտպանության նախարար, ես շատ կարևորում եմ այդ մոտեցումը: Որովհետև իրականում, ինչպես հասկանալի է, Պաշտպանության բանակն իր ձեռք բերած վառելիքի նկատմամբ իրականացնելով վերահսկողություն` միշտ հույս է դնում այն մասնավոր պաշարների վրա, որը թե′ որպես պետական պահուստ, տրված ի պահ մասնավոր մատակարարին, թե′ ծառայողական իրավիճակներում, կարող է պետք լինել օգտագործման համար»:

Լրագրողի դիտարկմանը, որ վարչապետի հայտարարությունը վերաբերել է չաշխատող տեխնիկային, նախարարը չի պատասխանել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---