ԿԲ-ն պաշտոնապես գրանցել է «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը

ԿԲ-ն պաշտոնապես գրանցել է «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ մարտի 3-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ ԿԲ խորհրդի նիստում պաշտոնապես գրանցվել են «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային հիմնադրամի կանոնները: Նա մանրամասներ է ներկայացրել ֆոնդի գործունեության պայմանների և մեխանիզմների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է նաև ծրագրով նախատեսվող ենթակառուցվածքների զարգացման նախագծի մշակման և շինարարական աշխատանքների ժամկետների վերաբերյալ: Այս համատեքստում քննարկվել են տեխնիկական և կազմակերպչական մի շարք հարցեր:

Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը հիմնադրամում ներդրումների ներգրավման շուրջ, սեղմ ժամկետում ավարտին հասցնել և ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման նախագիծը:

Ավելի վաղ Վարչապետը հանձնարարել է«Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման աշխատանքները համակարգելու նպատակով ներգրավել «Հայնախագիծ» ԲԲԸ-ի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---