Շարմազանով. ՀՀԿ-ն քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադահլիճից

Շարմազանով. ՀՀԿ-ն քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադահլիճից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավը մարտի 5-ին կմեկնարկի «Դինամո» մարզադահլիճից: Նախատեսվում է քարոզչական ներկուսակցական միջոցառում, որը չի լուսաբանվի: Այս մասին մարտի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ հանրապետության տարածքում ՀՀԿ-ն բացելու է 1500-ից ավելի շտաբ: «Օրենքով սահմանված կարգով մենք արդեն բացել են մեր նախընտրական հաշիվը»,- նշել է նա:

Անդրադառնալով հարցին, թե մինչ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ՀՀԿ-ն փողոցներում արդեն տեղադրել է գովազդային վահանակներ, արդյոք մինչև քարոզարշավի մեկնարկը վահանակների տեղադրումը օրենքի խախտում չէ, Շարմազանովը պատասխանել է. «Ակնհայտ է մի բան,, որ քարոզչությունը սկսվում է մարտի 5-ին, իսկ մինչ այդ ցանկացած կուսակցություն կամ գործիչ կարող է հազարավոր պաստառներ ունենալ և գրել՝ կեցցե այս կամ այն կուսակցությունը: Սա օրենքի խախտում չէ», գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքերով՝ մինչև մարտի 5-ը ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև բոլոր կուսակցությունների համար որևէ պաստառի տեղադրում չի կարող դիտվել որպես քարոզչական խախտում:

Ավելի վաղ Շարմազանովը տեղեկացրել էր, որ 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նշանաբանը կլինի «Անվտանգություն և առաջընթաց»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---