Մխիթարյանի գոլը «Լեսթերի» դարպասը կարող է փետրվարի լավագույնը ճանաչվել

Մխիթարյանի գոլը «Լեսթերի» դարպասը կարող է փետրվարի լավագույնը ճանաչվել

PanARMENIAN.Net - Անգլիական Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն գոլի հավակնորդների թվում է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Լեսթերի» դարպասը:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում հավակնորդների թվում է նաև Մխիթարյանի մեկ այլ գոլը, որը նա խփել է «Սենտ Էտյենի» հետ խաղում:

Քվեարկել կարելի է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում:

Մխիթարյանը, որը վնասվածքի պատճառով բաց թողեց «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը «Սաութհեմփթոնի» և ֆրանսիական «Սենտ Էտյենի» հետ, կարող է մարզադաշտ դուրս գալ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Չելսիի» հետ խաղում: Այդպիսի կարծիք է հայտնել մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Մխիթարյանը դեռևս խաղից դուրս է: Նա չի կարող մարզադաշտ դուրս գալ «Բորնմուտի» հետ խաղում: Բայց ես հավատում եմ, որ հաջորդ շաբաթ նա այլևս ոչ մի խնդիր չի ունենա»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որՀայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գլխավորել է ամենաշատ լեզուներ իմացող ֆուտբոլիստների ցանկը: Ցանկը կազմել է Khalid 10 հայտնի ինտերնետ ալիքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---