Վարչապետը կմեկնի Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետը կմեկնի Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության E-gov.am կայքում:

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլ պաշտոնյաներ:

Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության նախագահության շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները Բիշքեկ քաղաքում մարտի 7-ին կանցկացնեն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Միջոցառմանը կմասնակցեն նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի վարչապետ Բաքըտժան Սագինտաևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---