Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի «Ռոստովի» հետ խաղին

Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի «Ռոստովի» հետ խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» հետ խաղին: Նա չի խաղա նաև Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Բորնմուտի» հետ հանդիպմանը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է. «Մխիթարյանը դեռևս խաղից դուրս է: Նա չի կարող մարզադաշտ դուրս գալ «Բորնմուտի» հետ խաղում: Բայց ես հավատում եմ, որ հաջորդ շաբաթ նա այլևս ոչ մի խնդիր չի ունենա», հայտնում է sport-ը:

Ռուսական ակումբի հետ հանդիպումը կայանալու է մարտի 9-ին Դոնի Ռոստովում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անգլիական Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն գոլի հավակնորդների թվում է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Լեսթերի» դարպասը:

Ընթացիկ խաղաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 23 խաղի, բոլոր մրցաշարերում, և 6 գոլի հեղինակ դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---