ՅՈւՆԻՍԵՖ. Մեկ շաբաթում արևմտյան Մոսուլից 15.000 երեխա է փախել

ՅՈւՆԻՍԵՖ. Մեկ շաբաթում արևմտյան Մոսուլից 15.000 երեխա է փախել

PanARMENIAN.Net - Մեկ շաբաթում արևմտյան Մոսուլից 15.000 երեխա է փախել: Փախստականների հոսքն աճել է քաղաքի այդ հատվածում հակաահաբեկչական գործողության ակտիվացման հետևանքով: Այդ մասին հայտնել է ՄԱԿ Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը:

Կառավարական զորքերը փորձում են ազատագրել Մոսուլի արևմտյան հատվածը, որը վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Մարտի 3-ին Ժնևում կայացած ճեպազրույցում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ներքին տեղահանվածների քանակն ամեն օր համալրվում է մոտ 4000-ով, իսկ վերաբնակներն արտակարգ օգնության կարիք ունեն:

Այսօրվա դրությամբ Մոսուլից փախած երեխաների ընդհանուր թիվը հասնում է 100.000-ի:

«Իրաքյան բանակը տարհանում է խաղաղ բնակիչներին: Պատրաստվելու ժամանակը սահմանափակ է, ուստի ժամանած մարդիկ նվազագույն անհրաժեշտ իրերն ունեին, ոչ ավելին»,-ասել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Բաստյեն Վինյոն Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցում:

ՅՈւՆԻՍԵՖ-ը ապահավում է երեխաներին առաջին անհրաժեշտության իրերով, ցուցաբերում է բժշկական և հոգեբանական օգնություն:

Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի համատեղ ջանքերով:

Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց ԻՊ գրոհայիններից արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Մարտական գործողություններին մասնակցում է Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիան, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և «Ալ Հաշդ աշ Շահաբի» շիա աշխարհազորի մի մասը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---