Կիևում մարտի 4-ին մրցագորգ է դուրս գալու Հայաստանի 4 ըմբիշ

Կիևում մարտի 4-ին  մրցագորգ է դուրս գալու Հայաստանի 4 ըմբիշ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարում մարտի 4-ին պայքարն են սկսում 66, 75, 85 եւ 130 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:

Վիճակահանությամբ Հայաստանի ներկայացուցիչները պայքարն սկսում են 1/8 եզրափակչից, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Այս փուլում մեր ըմբիշների մրցակիցներն են.

66 կգ` Վասիլ Սիմոնենկո (Ուկրաինա)-Կարապետ Չալյան, 75 կգ` Վլադ Մարիեա Գեորգե (Ռումինիա)-Վարշամ Բորանյան, 85 կգ` Անդրեյ Միխայլովսկի (Բելառուս)-Մաքսիմ Մանուկյան, 130 կգ` Վաչիկ Եղիազարյան-Զվիադ Պատարիձե (Վրաստան):

Հայաստանը ներկայացնող առաջատար ըմբիշները մասնակցում են Կիևում մեկնարկող միջազգային մրցաշարին, որին հայտավորվել է 21 երկրի 337 մարզիկ:

Կարդացեք նաև՝ 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ. ՀՀ ըմբիշների առաջին օրը Կիևի միջազգային մրցաշարում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---