// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում Մարտի 8-ին դրամահավաքը պետք է բացառվի

Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում Մարտի 8-ին դրամահավաքը պետք է բացառվի

PanARMENIAN.Net - Մարտի 8-ի կապակցությամբ Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքը բացառելու նպատակով հսկողություն կսահմանվի: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում Մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
36.2%-ը ծանոթ չէ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցված քաղաքացիների 81%-ը դրական է գնահատել
Ժամը 08.40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող 1966 թ. ծնված Ա. Ա.-ի դին
Պաշտպանի խոսքով, այս պահին քննչական գործողություններ են կատարվում