Գոռ Նազարյանը կմասնակցի մուայթայի Russian Challenge 3 մրցաշարին

Գոռ Նազարյանը կմասնակցի մուայթայի Russian Challenge 3 մրցաշարին

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ի և մարտի 4-ի որակավորման մրցաշարերում հաղթանակից հետո Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը մարտի 19-ին կմասնակցի Russian Challenge 3 մրցաշարին։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ՀՀ մուայթայի ֆեդերացիայից:

Մոսկվայում մարտի 4-ին կայացած պրոֆեսիոնալ մենամարտերում մասնակցել են Գոռ Նազարյանը և Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանը 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել, իսկ Գոռ Նազարյանը 57 կգ քաշային կարգում նույնպես արժանացել է չեմպիոնի կոչմանը: Մրցաշարը որակավորման բնույթ էր կրում նաև, և ՀՀ մարզիկները վաստակել են հետագա մրցաշարերին մասնակցելու ուղեգրեր։

Հայաստանի մուայթայի մարտարվեստի պատմության մեջ հայ մարզիկն առաջին անգամ է մասնակցելու նման մրցաշարին:

Բազմաթիվ մրցաշարերի հաղթող Նազարյանը հանդես է գալու 57 կգ քաշային կարգում, իսկ նրա մրցակիցն է լինելու ՌԴ-ն ներկայացնող Ումեդջոն Էրգաշևը։

Հայաստանը մասնակցելու է մուայթայի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 3-12-ը Մինսկում: ՀՀ-ն կներկայացնեն 57 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը, 63.5 կգ քաշային կարգում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ռուսաստանաբնակ Ալբերտ Ամիրջանյանը, որն արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, 71 կգ քաշային կարգում միջազգային մի շարք մրցաշարերի չեմպիոն՝ Արմեն Գրիգորյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---