Աշխարհի լավագույն երկրների ցանկը գլխավորում է Շվեյցարիան

Աշխարհի լավագույն երկրների ցանկը գլխավորում է Շվեյցարիան

PanARMENIAN.Net - Ամերիկյան US News & World Report հանդեսը հրապարակել է աշխարհի լավագույն 30 երկրի վարկանիշը: Լավագույն երկրների ցանկը գլխավորում է Շվեյցարիան, երկրորդ տեղում Կանադան է, երրորդում՝ Մեծ Բրիտանիան: Տասնյակում են նաև Գերմանիան, Ճապոնիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ֆրանսիան և Նորվեգիան:

Ռուսաստանը ևս կա ցանկում՝ 27-րդ հորիզոնականում, սակայն երկրորդն է աշխարհում ազդեցության ցուցանիշով ԱՄՆի-ից հետո:

Թուրքիան 36-րդն է, Լատվիան՝ 60-րդը, Ադրբեջանն ու Բելառուսը՝ 69-րդն ու 70-րդ համապատասխանաբար: Ղազախստանն ու Ուկրաինան զբաղեցնում են 71-րդ և 73-րդ տեղերը: Հայաստանը վականիշում չի ընդգրկվել:

Ընդհանուր առմամբ ցուցակում 80 երկիր կա: Հարևան Իրանը 79-րդ տեղում է, 80-րդը Սերբիան է:

Վարկանիշում հաշվի է առնվել 9 տարբեր չափանիշ, այդ թվում զբոսաշրջության, սոցիալական ոլորտի, մշակույթի զարգացման մակարդակը, տնտեսության աճի տեմպերն ու կյանքի ընդհանուր մակարդակը: Վարկանիշը համատեղ կազմել են BAV Consulting ընկերությունն ու Փենսիլվանիայի համալսարանը: Հետազոտության հիմքում սոցհարցումն է, որին մասնակցել է 21.300 մարդ աշխարհի 36 երկրից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---